Խորհրդարանում կառավարության հարցուպատասխանի ժամանակ Խաչատուր Քոքոբելյանը հետաքրքրվեց, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում ապահովել հասարակության արժանավայել կյանքը, որը նշված է իր դրույթներում։
«Ծրագրում գրված է, որ հասարակության արժանապատիվ կյանքը պիտի ապահովվի, իսկ դա առաջին հերթին արժանապատիվ աշխատանքով ապահովելն է։ Այս վեցամսյա ժամկետում աշխատատեղեր ստեղծելու և արժանապատիվ աշխատավարձ տրամադրելու ինչ տեսլական կա»,- հետաքրքրվեց նա։
Պատասխանելով հարցին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց. «Ամբողջ ծրագիրը բիզնեսի զարգացմանն է ուղղված, որը կբերի աշխատատեղերի ստեղծմանը։ Եթե այն ամենը, ինչ նախատեսում ենք, լինի, այդ ամենը նաև աշխատավարձի աճի կբերի»,- ընդգծեց վարչապետը։