ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Սիրիայում Ռուսաստանի դեսպանատան ռմբահարումը: Մամուլի հաղորդագրությունում ընդգծված է դիվանագիտական հաստատությունների անձեռնմխելիության սկզբունքը: Դամասկոսում նախօրեին ականանետից գնդակոծվել էր Ռուսաստանի դեսպանատան շենքը: Դեսպանատան աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել:
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ ականները արձակվել են զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Ջոբար թաղամասից: ՈՒրբաթ օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը առաջարկել էր Հալեպում գտնվող զինված ընդդիմությանը դասել «Իսլամական պետության» ծայրահեղ խմբավորումների շարքին: