Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Հալեպում զինյալները թիրախավորում են խաղաղ բնակիչներին

Հալեպում զինյալները թիրախավորում են խաղաղ բնակիչներին
31.10.2016 | 15:31

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնարարություններով դեսպան Ստաֆան դե Միստուրան հայտարարել է՝ ապշած և ցնցված է, որ Հալեպում զինյալները թիրախավորել են խաղաղ բնակիչներին։

Անցած 48 ժամում Հալեպի արևմտյան շրջանում հրթիռակոծությունների հետևանքով սպանվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, ասել է Միստուրան՝ ընդգծելով, որ դա կարող է ճանաչվել պատերազմական հանցագործություն։

Դիտվել է՝ 1117

Մեկնաբանություններ