Իրաքյան բանակը կիրակի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրել է Մոսուլի շրջանում գտնվող 11 գյուղ:
Իրաքցի զինվորականները 8 գյուղ են ազատագրել Մոսուլից հարավ-արևմուտք և ևս մեկը՝ քաղաքի արևելքում։
Մոսուլից հյուսիս-արևելք ընկած երկու գյուղեր էլ իրենց վերահսկողության տակ են վերցրել քրդերը։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից Մոսուլի ազատագրման գործողությունները մեկնարկել են հոկտեմբերի 17-ին: Նրանք քաղաքը վերահսկում են 2014-ից: