Սիրիական Ռաքքա քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու գործողությունը պետք է հաջորդի ջիհադիստներից Մոսուլի ազատագրմանը և «Եփրատի վահան» գործողությանը՝ հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
Երկու շաբաթ առաջ Իրաքի իշխանությունները հայտարարեցին Մոսուլը ԻՊ-ից ազատագրելու գործողություն սկսելու մասին և արդեն ազատագրել են քաղաքի մերձակա տասնյակ բնակավայրեր: