ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԻՊ առաջնորդը դեռևս Մոսուլում է

ԻՊ առաջնորդը դեռևս Մոսուլում է
02.11.2016 | 15:01

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին դեռևս իրաքյան Մոսուլ քաղաքի տարածքում է: Իրաքյան Քուրդիստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ֆուադ Հուսեյնն ասել է, որ կառավարությունը մի քանի աղբյուրներից տեղեկություն ունի, որ «ալ-Բաղդադին դեռևս այնտեղ է, և եթե նրան սպանեն, կնշանակի ԻՊ-ի ամբողջ համակարգի ավարտը»:

Հուսեյնի խոսքով՝ Մոսուլում նրա ներկայությունը կարող է դժվարացնել և դանդաղեցնել ռազմական գործողության ընթացքը: Նա նշել է, որ Մոսուլի ազատագրման գործողությունը մի շարք գործոններից է կախված, այդ թվում՝ զինյալները կկործանե՞ն Տիգրիսի հինգ կամուրջները: Աբու Բաքր ալ-Բաղդադին (իսկական անունը՝ Իբրահիմ Ավադ Իբրահիմ ալ-Բադրի) ԻՊ-ն գլխավորում է 2014-ի հունիսից: Այս ընթացքում ԻՊ-ն կարողացել է ամրանալ նախկինում գրաված տարածքներում, իսկ խմբավորման զինյալների թիվը, տարբեր գնահատականներով, հասել է 50-200 հազարի:

Դիտվել է՝ 1031

Մեկնաբանություններ