Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Վիտալի Բալասանյանը՝ ԼՂ Անվտանգության խորհրդի քարտուղար

Վիտալի Բալասանյանը՝ ԼՂ Անվտանգության խորհրդի քարտուղար
03.11.2016 | 23:38

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր՝ Վիտալի Բալասանյանին նշանակելով Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի քարտուղար։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Վիկտոր Քոչարյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ` ազատվելով Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից::

Դիտվել է՝ 1428

Մեկնաբանություններ