ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ՀԾԿՀ-ն կվերանայի էլեկտրաէներգիայի գործող սակագինը

ՀԾԿՀ-ն կվերանայի էլեկտրաէներգիայի գործող սակագինը
04.11.2016 | 16:43

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարում է, որ սեփական նախաձեռնությամբ սկսում է սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց:


ՀԾԿՀ-ի հաղորդագրությունում ասված է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հաշվի առնելով 2017-ի փետրվարի 1-ից մինչև 2018-ի փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար կանխատեսվող էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ներկրման և արտահանման հաշվեկշիռը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած հայտի արդյունքում՝ ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը, էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վրա ազդող այլ գործոնների փոփոխությունները և, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, իր նախաձեռնությամբ սկսում է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց»:

Դիտվել է՝ 1290

Մեկնաբանություններ