Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Կարեն Կարապետյանն ու Բակո Սահակյանը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Կարեն Կարապետյանն ու Բակո Սահակյանը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր
05.11.2016 | 11:56

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Բակո Սահակյանը մեկ անգամ ևս շնորհավորել է Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նրա վարչապետության օրոք կշարունակի հետևողականորեն զարգանալ ու ընդլայնվել ՀՀ և ԼՂՀ բարձր մակարդակի վրա գտնվող տնտեսական համագործակցությունը:

Բակո Սահակյանը Կարեն Կարապետյանին է հանձնել «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, որով նա պարգևատրվել էր օգոստոսի 30-ին` սոցիալ-տնտեսական կարևորագույն խնդիրների իրականացման գործում Արցախին ցուցաբերած աջակցության համար և ի նշանավորում ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է՝ 1650

Մեկնաբանություններ