Թուրքիայի կառավարությունը կրկին հրաժարվել է կիրառել, այսպես կոչված, «հույսի իրավունքը» Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկատմամբ, որը ցմահ բանտարկություն է կրում։ Անկարան կրկին անտեսում է ՄԻԵԴ-ի պահանջը, ըստ որի, ցմահ ազատազրկումը, առանց պայմանական վաղաժամկետ ազատման, խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հաստատել է Անկարայի կոշտ դիրքորոշումը. «Օջալանի համար «հույսի իրավունք» գոյություն չունի»։               
 

Հայաստանի հավաքականը վերջապես հաղթեց

Հայաստանի հավաքականը վերջապես հաղթեց
12.11.2016 | 15:49

Ֆուտբոլի աշխարհի 2018-ի առաջնության ընտրական մրցաշարի 4-րդ տուրում ուրբաթ երեկոյան Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում 3:2 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ E խմբի առաջատար Չեռնոգորիայի նկատմամբ:

Առաջին խաղակեսի 36-րդ և 38-րդ րոպեներին հյուրերը երկու անգամ գրավեցին Հայաստանի հավաքականի դարպասը: Երկրորդ խաղակեսի 50-րդ րոպեին Արտակ Գրիգորյանի գոլով մեր հավաքականը կրճատեց հաշվի տարբերությունը, Վարազդատ Հարոյանը 74-րդ րոպեին հավասարեցրեց, ավելացված ժամանակում, խաղի ավարտից վայրկյաններ առաջ, Գևորգ Ղազարյանը 25 մետր հեռավորությունից խփեց հաղթական գնդակը:

Դիտվել է՝ 881

Մեկնաբանություններ