ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ջոշուա Կուչերա. «Երկաթե գմբեթն» ունակ չէ դիմակայել Հայաստանի «Իսկանդերներին»

Ջոշուա Կուչերա. «Երկաթե գմբեթն» ունակ չէ դիմակայել Հայաստանի «Իսկանդերներին»
17.11.2016 | 14:35

Ադրբեջանի պաշտոնյաները ու լրատվամիջոցների մի քանի աղբյուրներ հայտնել են, որ Բաքուն մտադիր է Իսրայելի հետ գործարք կնքել՝ «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգ ձեռք բերելու նպատակով։ eurasianet.org -ի փորձագետ Ջոշուա Կուչերայի կարծիքով, չնայած գործարքի մասին բազմաթիվ հաղորդագրություններին, քիչ հավանական է, որ Ադրբեջանը իրականում ձեռք բերի թանկարժեք համակարգը, որը տեխնիկապես չի կարողանա բավարարել Բաքվի պահանջները։ Նրա խոսքով, տեղեկությունների տարածումը ավելի շուտ վկայում է, որ Ադրբեջանը մտահոգված է, որ Հայաստանն առաջ է անցել սպառազինումների մրցավազքում։

Անցած ամիս այդ մատակարարումների մասին խոսել էր Ադրբեջանի պատգամավոր Եդվա Աբրամովը, նշելով, որ գործարքը կօգնի զրոյացնել Ռուսաստանից Հայաստանի ձեռք բերած «Իսկանդերների» արդյունավետությունը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ծրագրում է Բաքու այցելել դեկտեմբերին, իսրայելական լրատվամիջոցները՝ վկայակոչելով անանուն աղբյուրներ, հաստատել են Աբրամովի հավաստիացումները, որ «Երկաթե գմբեթի» գործարքն էլ է լինելու օրակարգում։ Հեղինակը նշում է, որ նորությունը տարածել են հարգարժան պարբերականներ՝ այդ թվում Times of Israel-ը, Ռուսաստանի Համաշխարհային զենքի առևտրի վերլուծության կենտրոնը ու ամերիկյան Defense Industry Daily-ն։ «Այս դեպքում ինչո՞ւ է գործարքը քիչ հավանական։ Մի կողմից ՝ արժեքը. մեկ մարտկոցը, որ կազմված է գործարկման երկու սարքերից, ռադարից ու կառավարման կենտրոնից, գնահատվում է 50 մլն դոլար։ Իսրայելում, որը Ադրբեջանի մակերեսի մեկ քառորդն է զբաղեցնում, մոտավորապես տասը նման մարտկոցներ կան տեղադրված։ Համակարգի համար մեկ հրթիռը արժե 100 հազար դոլար, մինչդեռ նավթի գների անկման պայմաններում Ադրբեջանի բյուջեն կկրճատվի, այդ թվում` զենքի գնումների համար ծախսերի հաշվին։ Ադրբեջանը գուցե ի վիճակի է իրեն թույլ տալ այդ գնումը, բայց դա կլիներ էքստրավագանտ որոշում, որը բյուջետային զոհաբերություններ կպահանջի։


Երկրորդ՝ «Երկաթե գմբեթը» ունակ չէ դիմակայել Հայաստանի «Իսկանդերներին»։ Գմբեթը ունի 70 կմ առավելագույն հեռահարություն, ինչը հոյակապ համապատասխանում է «Կատյուշայի» նման հրթիռներին, որոնցով պաղեստինցիները կրակում են Իսրայելի վրա։ Բայց «Իսկանդերները» ունեն 300 կմ դիապազոն»,- գրում է Կուչերան։ Նրա հետ համամիտ է բրիտանական Chatham House վերլուծական կենտրոնի փորձագետ Զաուր Շիրիևը։ Նրա խոսքով համակարգն անօգուտ է Ադրբեջանի համար։ Նա «Երկաթե գմբեթի» գնման լուրերի տարածումը բացատրում է «Իսկանդերների» կապակցությամբ Ադրբեջանի մտահոգությամբ. երբ հայտնի դարձավ, որ Հայաստանը ձեռք է բերել Իսկանդեր, Ադրբեջանի հասարակությունը նման նորություններ է տենչում»։


«Հայաստանի կողմից «Իսկանդերների» գնման համատեքստում Ադրբեջանն անկասկած փնտրում է իր ՀՕՊ-ի հնարավորությունները բարելավելու ուղիներ՝ լինեն Ֆրանսիայում, թե այլուր։ Բայց «Երկաթե գմբեթի» ձեռքբերումը քիչ հավանական է»,- ամփոփում է Կուչերան։

Դիտվել է՝ 1390

Մեկնաբանություններ