ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմից հրաժարվել է Ադրբեջանը

Զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմից հրաժարվել է Ադրբեջանը
18.11.2016 | 11:38

Ռուսաստանը ակտուալ է համարում ԼՂ հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմի հարցը՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով մեխանիզմի մասին ՏԱՍՍ գործակալության լրագրողի հարցին: Մարիա Զախարովան նշել է, որ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը մեխանիզմի ստեղծման շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել ադրբեջանական կողմի պատճառով:

«Զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմի գաղափարի հեղինակը ՌԴ-ն է: Ռուսական կողմը ԼՂ հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության նախաձեռնությամբ հանդես է եկել դեռ 2011-ին՝ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը: Այնուհետև, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կողմից պատրաստվել է համապատասխան մեխանիզմի նախագիծը, որն այնուհետև մշակվել է նաև ԵԱՀԿ փորձագետների կողմից»,- պատմել է Զախարովան՝ շարունակելով.

«Վիեննայի գագաթնաժողովում պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտին հասցնել այդ աշխատանքը, սակայն հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը, որին մասնակցում էին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահները, այդ հարցով փոխհամաձայնություն, ցավոք սրտի, չկայացավ: Ադրբեջանական կողմը պնդում էր, որ միջադեպերի հետաքննության կարիք չկա, քանի որ հակամարտության գոտում իրավիճակը այդ պահի դրությամբ կայուն էր: Արդյունքում՝ մեխանիզմի ստեղծման թեման չի արտահայտվել Սանկտ Պետերբուրգի հանդիպման արդյունքում հրապարակված նախագահների հայտարարությունում: Մեր կարծիքով, մեխանիզմի հարցը ակտուալ է մնում»:

Դիտվել է՝ 1188

Մեկնաբանություններ