«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Instagram-ում նշել է, որ «Արսենալի» հետ խաղից հետո իրեն է զանգահարել լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան:
«Հիանալի խաղից և վատ արդյունքից հետո ինձ զանգահարեց Դիեգո արքան: Շնորհակալություն, ընկեր: Քո, իմ ընտանիքի, ընկերների, իմ ֆուտբոլիստների և «Մանչեսթեր Յունայթեդի» հիանալի երկրպագուների շնորհիվ երկուշաբթի օրը ես նորից պատրաստ կլինեմ», - գրել է Մոուրինյուն: