Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

«Մանչեստր Յունայթեդ»-ի երկրպագուները Մխիթարյանին ճանաչեցին լավագույնը «Ֆեյենորդ»-ի հետ խաղում

«Մանչեստր Յունայթեդ»-ի երկրպագուները Մխիթարյանին ճանաչեցին լավագույնը «Ֆեյենորդ»-ի հետ խաղում
26.11.2016 | 01:56

«Մանչեստր Յունայթեդ»-ի երկրպագուները Հենրիխ Մխիթարյանին ճանաչել են Եվրոպայի լիգայի մրցաշարում հինգշաբթի օրը կայացած «Ֆեյենորդ»-ի հետ հանդիպման լավագույն խաղացող: Անգլիական ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հայ ֆուտբոլիստն ստացել է «Մանչեստր Յունայթեդ»-ի թվիթերյան էջում անցկացված քվեարկության մասնակիցների 71 տոկոսի ձայները:


Ամռանը Դորտմունդի «Բորուսիա»-ից «Մանչեստր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո Մխիթարյանն ընդամենը երկրորդ անգամ էր հանդես գալիս անգլիական թիմի մեկնարկային կազմում, թեև այդ ժամանակամիջոցում խաղացել է Հայաստանի հավաքականում: Մխիթարյանը նշել է, որ շատ դժվար է կողքից հետևել սեփական թիմի խաղին: Հարցին՝ կարո՞ղ է «Ֆեյենորդ»-ի հետ հանդիպումը նոր սկիզբ դառնալ իր համար, հայ ֆուտբոլիստը պատասխանել է. «Հուսով եմ: Տեսնենք»:


Հանդիպումը նիդերլանդական թիմի հետ ավարտվել է «Մանչեստր Յունայթեդ»-ի հաղթանակով՝ 4:0 հաշվով, գոլերը խփել են ՈՒեյն Ռունին, Խուան Մատան, Ջեսս Լինգարդը, մեկ գնդակ սեփական դարպասն է ուղարկել «Ֆեյենորդ»-ի դարպասապահ Բրեդ Ջոնսը: Հանդիպումից հետո անգլիական ակումբը բարելավեց դիրքերը A խմբի մրցաշարում՝ 5 խաղից հետո 9 միավորով զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: Խմբի առաջատար թուրքական «Ֆեներբահչե»-ն նույնքան խաղից հետո ունի 10 միավոր:

Դիտվել է՝ 812

Մեկնաբանություններ