ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Թաթոյանը ՄԱԿ-ի հանձնակատարին է փոխանցել ԼՂ օմբուդսմենի զեկույցն ու Ղարաբաղ այցելելու հրավերը

Թաթոյանը ՄԱԿ-ի հանձնակատարին է փոխանցել ԼՂ օմբուդսմենի զեկույցն ու Ղարաբաղ այցելելու հրավերը
26.11.2016 | 02:17

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ժնևում հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռադ Ալ Հուսեյնին: Օմբուդսմենը գերագույն հանձնակատարին է ներկայացրել ապրիլի սկզբին ադրբեջանական ռազմական ագրեսիայի ընթացքում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կատարած՝ մարդու իրավունքների հիմնարար խախտումները՝ դաժանությունների կոնկրետ օրինակներով: Պաշտպանը գերագույն հանձնակատարին է փոխանցել Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրապարակած՝ այդ դեպքերը վերլուծող զեկույցները, արգելված զինատեսակների և քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ թիրախավորված հարձակումների տվյալները՝ կոնկրետ փաստերով: Մարդու իրավունքների խորհրդի 33-րդ նիստի ընթացքում գերագույն հանձնակատարն իր բացման խոսքում նշել էր, որ Լեռնային Ղարաբաղ այցելելու հնարավորություն չունի և չի տիրապետում մարդու իրավունքների վիճակին:

Պաշտպանը հանձնակատարին է փոխանցել ԼՂ մարդու իրավունքների պաշտպանի՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու հրավերը:
Արման Թաթոյանն ընդգծել է միջազգային մակարդակի հանդիպումներին Ղարաբաղի օմբուդսմենի մասնակցության կարևորությունը, քանի որ դա կապ չունի որևէ քաղաքական հարցի հետ և ունի բացառապես իրավապաշտպան և կանխարգելիչ նպատակներ: Հանդիպման ավարտին գերագույն հանձնակատարն առաջարկել է լինել մշտական կապի մեջ և կարևորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի դերը միջազգային կազմակերպությունների և Հայաստանի իշխանությունների հետ կապի հարցերում:

Դիտվել է՝ 1407

Մեկնաբանություններ