Radio Vaticana-ի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ցավակցություն է հայտնել կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ։ Նա իսպաներենով ցավակցական հեռագիր է հղել Ֆիդելի եղբայր Ռաուլ Կաստրոյին։ Հռոմի պապն ընդգծել է, որ դա ցավալի տեղեկություն է և իր վշտակցությունն է հայտնել Ռաուլ Կաստրոյին և հանգուցյալի մյուս հարազատներին։
Ֆրանցիսկոսը հավելել է, որ աղոթելու է հանգուցյալի համար։ Ֆիդել Կաստրոն մահացել է նոյեմբերի 25-ի երեկոյան Հավանայում։ Նրան հուղարկավորելու են դեկտեմբերի 4-ին։ Կուբայում հայտարարվել է 9-օրյա սուգ։