«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Արմեն Աշոտյան. Մենք կլոնավորված կուսակցություն չենք

Արմեն Աշոտյան. Մենք կլոնավորված կուսակցություն չենք
28.11.2016 | 17:15

ՀՀԿ-ի հարստությունը տարբեր լինելն է, մենք կլոնավորված անդամների կուսակցություն չենք՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «ՀՀԿ-ն նման է ամերիկյան քաղաքակրթությանը, որն ունեցել է ներհոսքի մի քանի ալիք: Տարբեր մարդիկ մտել են այդ մայր ցամաք և հարստացրել նրա մշակույթը, քաղաքակրթությունը՝ դառնալով միաժամանակ ամերիկյան քաղաքակրթության մաս: ՀՀԿ-ն էլ յուրատեսակ ձուլարան է, որն ունեցել է ներհոսքի խոշոր ալիքներ»,- ասաց նա:

Աշոտյանը որպես իր ասածի ապացույց հիշեցրեց Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի, հիմա էլ Կարեն Կարապետյանի մուտքը ՀՀԿ. «Նրանք իրենց շրջանակում, գիտելիքներով հարստացրել են ՀՀԿ-ն: ՀՀԿ-ն այս տեսանկյունից ամենաճկուն ուժն է»: Դիտարկմանը, թե ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Հայաստանում վերանալու են մարդ-կուսակցությունները, սակայն ՀՀԿ-ն շարունակում է մնալ մարդ-կուսակցություն, քանի որ որոշումները կայացնում է մեկ մարդ, Աշոտյանն արձագանքեց. «ՀՀԿ-ն այսօր ներկուսակցական ժողովրդավարացման աստիճանով ամենաժողովրդավական կուսակցությունն է: Մեզ մոտ գործում է կարծիք հայտնելու և բանավիճելու հրամայական: Բայց որոշում կայացնելու դեպքում դրանք պետք է կյանքի կոչվեն, դա կարգապահություն է: Որևէ զարմանալի բան չկա, որ ՀՀԿ-ն բավականաչափ տարբեր լինելով, միշտ վճռական պահերին միասնական որոշում է կայացնում: Տասնյակ տարիներ մամուլը գուժում է ՀՀԿ-ի ներսում բախումների մասին: Եթե այդ բախումները կան, ինչու եք խոսում շատ կուռ ուղղահայացի մասին, իսկ եթե չկան, պետք է համաձայնել, որ մամուլը սխալվել է այդ հարցում»:

Ինչ վերաբերում է նրան, որ ՀՀԿ համագումարում գոնե ձևական նախագահի այլ թեկնածու չառաջադրվեց, կուսակցության փոխնախագահն ասաց. «Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ն ղեկավարում է 2007-ից, Անգելա Մերկելը Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական միությունը՝ 2000-ից: Դժվար չէր ձևականորեն ՀՀԿ նախագահի այլ թեկնածու առաջադրել, բայց ինչու ձևական, ինչու խաբենք ձեզ ու մեզ»:

Դիտվել է՝ 1181

Մեկնաբանություններ