«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Եթե կարելի է, բոլորին է կարելի. Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու մասին

Եթե կարելի է, բոլորին է կարելի. Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու մասին
28.11.2016 | 17:17

Եթե մի բան կարելի է, բոլորին է կարելի՝ նոյեմբերի 28-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոոտյանը՝ պատասխանելով հարցին, թե 2018-ից հետո ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն է դառնալու: «Անգելա Մերկելը որոշ ժամանակ առաջ հայտարարեց, որ մտադիր է չորրորդ անգամ ընտրվելու, դա իհարկե քննարկվեց, սակայն ոչ մի հակասահմանադրական, հակաքաղաքագիտական բան չկա: Եթե ինչ-որ մի բան կարելի է, գլոբալ առումով ենք խոսում, նկատի չունեմ միայն Անգելա Մերկելին կամ Սերժ Սարգսյանին, կարելի է բոլորին»,- ասաց Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններին հաղթելու դեպքում Կարեն Կարապետյանը լինելու է վարչապետի իրենց թեկնածուն: Հանրապետության նախագահը, սակայն, չէր անդրադարձել 2018-ից հետո ստեղծվող իրավիճակին, երբ նախագահի ժամկետի ավարտից հետո սահմանադրությամբ կառավարությանը պետք է հրաժարական տա և նոր կառավարություն է ձևավորվելու: Թե այդ ժամանակ ով է լինելու ՀՀԿ-ի թեկնածուն, դեռևս գաղտնի է պահվում:

Խոսակցություններ կան, որ այն զբաղեցնելու է Սերժ Սարգսյանը, որն էլ հենց այդ նպատակով նախաձեռնեց սահմանադրական բարեփոխումները: Ամիսներ առաջ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում նախագահի պաշտոնը թողնելուց հետո զբաղեցնել ԱԺ նախագահի կամ վարչապետի պաշտոնները:

Դիտվել է՝ 1776

Մեկնաբանություններ