Ղարաբաղյան հարցով Համբուրգում նախատեսված հանդիպմանը կմասնակցեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի արտգործնախարարները՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:
«Երբ ես Ֆրանսիայում էի, ինձ առաջարկեցին նման ձևաչափով հանդիպել, Ադրբեջանը կողմ է»,- ասել է Էլմար Մամեդյարովը: Դեկտեմբերի 8-9-ին Համբուրգում նախատեսված է ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը, որի շրջանակում էլ ակնկալվում են Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ: