Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղում հաղթեց Մագնուս Կարլսենը՝ պահպանելով տիտղոսը: Նյու Յորքում չեմպիոնական մրցախաղի հիմնական պարտիաներն ավարտվել էին ոչ-ոքի՝ 6:6, և գրոսմայստերները չեմպիոնին որոշելու համար՝ ուժերը չափեցին թայ-բրեքում:
Առաջին երկու պարտիաները համառ և աննկարագրելի լարված անցան և ավարտվեցին խաղաղ ելքով, սակայն 3-րդ և 4-րդ պարտիաներում նորվեգացին նախ սև, ապա սպիտակ խաղաքարերով կարողացավ հաղթել ռուս Սերգեյ Կարյակինին: