«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

ՌԴ արտաքին քաղաքական հայեցակարգն անդրադառնում է ԼՂ խնդրին

ՌԴ արտաքին քաղաքական հայեցակարգն անդրադառնում է ԼՂ խնդրին
03.12.2016 | 12:28

Վլադիմիր Պուտինի ստորագրած՝ ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգում հիշատակված է և ղարաբաղյան խնդիրը: «Ռուսաստանն աջակցում է հետխորհրդային տարածքի հակամարտությունների՝ քաղաքական ճանապարհով կարգավորմանը, արդեն գոյություն ունեցող բազմակողմանի մեխանիզմների շրջանակներում»,- գրված է փաստաթղթի 58-րդ կետում, որտեղ նշվում է, որ ղարաբաղյան կարգավորումը հիմնված պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների 2009-2013-ին արած համատեղ հայտարարությունների վրա: 58-րդ կետում ընդգծվում է՝ Ռուսաստանը ճանաչում է Մոլդովայի տարածքային ամբողջականությունը, սակայն, Մերձդնեստրին հատուկ կարգավիճակ տրամադրելու պայմանով:

Մինչդեռ, ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հատվածում հիշատակված չեն ոչ տարածքային ամբողջականության, ոչ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները։ «Արտաքին քաղաքականությունը պետք է է՜լ ավելի ամրապնդի Ռուսաստանի՝ որպես ժամանակակից աշխարհի ազդեցիկ կենտրոններից մեկի դիրքերը»՝ նշված է հայեցակարգում: ՆԱՏՕ-ի վերաբերյալ Ռուսաստանի մոտեցումները չեն փոփոխվել։ Ռուսաստանը դարձյալ հայտարարում է, որ դաշինքի հետ կհամագործակցի միայն հավասարության սկզբունքի հիման վրա: Փաստաթուղթը նորից արձանագրում է՝ Ռուսաստանը դեմ է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը և Ռուսաստանի սահմանի մոտ դաշինքի ռազմական ստորաբաժանումների ակտիվությանը։
Առավել կոշտ են ԱՄՆ-ին վերաբերող ձևակերպումները: Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում խիստ արձագանքել ԱՄՆ-ի տնտեսական, քաղաքական և ռազմական ճնշման փորձերին։ Հայեցակարգից հանվել են ԱՄՆ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման դրույթները, ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգը որակված է ՌԴ ազգային անվտանգության սպառնալիք։


Ինչպես 2013-ի հայեցակարգում, նոր ընդունված փաստաթղթում նշված է, որ Ռուսաստանի համար հիմնական առաջնահերթությունը ԱՊՀ և ԵՄ երկրների հետ համագործակցության զարգացումն է: ԱՊՀ երկրներին վերաբերող հատվածում առանձին կետեր կան ՈՒկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի մասին:
«Ռուսաստանն անհրաժեշտ ջանքեր կգործադրի ներուկրաինական հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար»։ Մինչդեռ, 2013 թվականին ընդունված հայեցակարգում ԱՊՀ անդամ երկրներից ՈՒկրաինան էր նշված՝ որպես առաջնային գործընկեր։


Մոսկվան պատրաստել է կարգավորել հարաբերությունները Վրաստանի հետ այն բնագավառներում, որտեղ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ կլինի վրացական կողմը։ Ռուսաստանը նպաստելու է, որ Աբխազիան և Հարավային Օսիան կայանան որպես ժամանակակից ժողովրդավարական պետություններ:
ԵՄ երկրների շարքում փաստաթուղթն առանձնացրել է Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան՝ որպես Ռուսաստանի «կարևոր գործընկերներ»։ 2013-ի հայեցակարգում այս ցանկում նաև Մեծ Բրիտանիան էր։

Դիտվել է՝ 1807

Մեկնաբանություններ