ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Սաուդյան Արաբիան, Կատարը, Թուրքիան ու ԱՄԷ-ն կոչ են արել Հալեպի հարցը քննարկել ՄԱԿ ԳԱ-ում

Սաուդյան Արաբիան, Կատարը, Թուրքիան ու ԱՄԷ-ն կոչ են արել Հալեպի հարցը քննարկել ՄԱԿ ԳԱ-ում
04.12.2016 | 21:23

Al Arabia-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան, Կատարը, Թուրքիան ու ԱՄԷ-ն համատեղ պահանջում են անցկացնել ՄԱԿ ԳԱ-ի նիստ՝ Սիրիայում և Հալեպում տիրող իրավիճակի պատճառով։ Սիրիայի կառավարական զորքերը Հալեպում ընդդիմադիր խմբավորումներին դուրս են մղել նրանց զբաղեցրած արևելյան թաղամասերի գրեթե կեսից։ Սաուդյան Արաբիան, Կատարը, Թուրքիան ու ԱՄԷ-ն էլ աջակցում են սիրիական ընդդիմությանը։

Նրանց համատեղ հայտարարությունում ընդգծվում է, որ ՄԱԿ ԳԱ-ն պետք է կատարի խաղաղություն ու անվտանգություն պահպանելու իր պարտավորությունները և հատկապես այն ժամանակ, երբ ՄԱԿ ԱԽ-ում չկա տվյալ հարցի շուրջ կոնսենսուս։Քառյակը հայտարարել է, որ վերջին շրջանում Հալեպում դիտարկվում է էսկալացիա և հումանիտար իրավիճակի վատթարացում։

Դիտվել է՝ 1866

Մեկնաբանություններ