Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

ԻՊ-ը սպառնում է հարձակվել Թուրքիայի դեսպանատների վրա

ԻՊ-ը սպառնում է հարձակվել Թուրքիայի դեսպանատների վրա
06.12.2016 | 17:33

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր պաշտոնական ներկայացուցիչ Աբու Ալ-Հասան Ալ-Մուհաջիրը հայտարարել է ամբոջ աշխարհում Թուրքիայի դեսպանատների և հյուպատոսությունների վրա հարձակում գործելու մտադրության մասին՝ հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Մուհաջիրի հայտարարությունը, որը հրապարակվել է համացանցում:

Նրա խոսքով՝ ԻՊ-ի կողմնակիցները հարձակում են գործելու թուրք զինվորականների, Թուրքիայի տնտեսական, բժշկական հաստատությունների, դեսպանատների վրա։
Reuters-ը նշում է, որ դեռևս չի հաջողվել պարզել աուդիոձայնագրության ստույգ լինելը։

Դիտվել է՝ 1567

Մեկնաբանություններ