Այժմ Ռուսաստանն ավելի ուժեղ է ցանկացած պոտենցիալ ագրեսորից՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ՌԴ պաշտպանության նախարարության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ:
Նա զինվորականներին զգաստ մնալու կոչ է արել: «Կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել, որ եթե թուլանանք գոնե մեկ րոպեով, գոնե մեկ զգալի ձախողում թույլ տանք բանակի և նավատորմի արդիականացման ու զորքերի նախապատրաստման գործում, իրավիճակը կարող է արագորեն փոխվել», - ասել է Պուտինը և հավելել. «Կարևոր է պահպանել բանակի և նավատորմի վերազինման ներկայիս տեմպերը, արդյունավետ կառավարել սպառազինության պետական ծրագրի միջոցառումների իրականացումը»: