Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահ Միքայել Վարդանյանին և «Մասիս Տոբակո» ընկերության տնօրեն Հովհաննես Թադևոսյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ներդրումային և բարեգործական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ ծխախոտաբուծությունն Արցախում դարձել է գյուղատնտեսության ամենադինամիկ զարգացող ուղղություններից մեկը՝ կարևորելով այստեղ «Գրանդ Հոլդինգ» ընկերության դերակատարությունը: