Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՌԴ նախագահին

Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՌԴ նախագահին
26.12.2016 | 20:05

Դեկտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Ադլերից Լաթաքիա ուղևորվող ինքնաթիռի վթարի կապակցությամբ ցավակցագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ամենայն Հայոց կաթողիկոսը խորին վշտակցություն է հայտնել ՌԴ նախագահին, վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և Ռուսաստանի ողջ ժողովրդին:

«Մեր աղոթքն ենք վերառաքում առ Ամենողորմ Տերը, որպեսզի Իր երկնային լուսեղեն օթևաններում ընդունի զոհվածների հոգիները և մխիթարություն պարգևի նրանց հարազատներին ու մտերիմներին: Թող Աստված զերծ պահի աշխարհը նման արհավիրքներից»,- ասվում է Վեհափառ Հայրապետի ցավակցագրում:

Դիտվել է՝ 644

Մեկնաբանություններ