ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Վահրամ Մկրտչյանը և Կարեն Բոթոյանը, դեկտեմբերի 27-28-ին աշխատանքային այցով մեկնել է Արցախ:
Նախատեսվում են խորհրդարանական պատվիրակության հանդիպումները ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ, պատվիրակությունը կմեկնի նաև առաջնագիծ: