Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ժառանգությունը» իշխանափոխության մանիֆեստ է առաջարկում

«Ժառանգությունը» իշխանափոխության մանիֆեստ է առաջարկում
30.12.2016 | 12:29

«Ժառանգությունը» հրապարակել է «իշխանափոխության մանիֆեստի առաջարկ»: Կուսակցությունը նշում է, որ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի կողմից ղեկավարվող ապօրինի իշխանությունից Հայաստանն ազատելու նպատակով ընդդիմադիր ուժերի որևէ դաշինքի հասնելու համար» անհրաժեշտ է քննարկել և համաձայնության գալ 9 դրույթների շուրջ, այդ թվում՝ ընտրություններից հետո ազգային համաձայնության կառավարության ձևավորումը, նոր սահմանադրության, ընտրական և կուսակցությունների մասին նոր օրենքների ընդունումը, ժողովրդավարական համակարգային բարեփոխումների իրականացումը:

Մանիֆեստում ներքին քաղաքականության ոլորտում քննարկման դրված դրույթներից է «քաղբանտարկյալների և խղճի բանտարկյալների» ազատ արձակումը, կառավարման տարբեր օղակներում քաղաքացիական հասարակության դերի բարձրացումը, հայրենադարձության և ներգաղթի քաղաքականության հռչակումը:


Արտաքին քաղաքական ոլորտի խնդիրներից հիշատակվում է Արցախի հարցում առանց Արցախի Հանրապետության համաձայնության որևէ զիջման բացառումը, բոլոր գերտերությունների հետ Հայաստանի հարաբերությունների վերաձևակերպումը:

Դիտվել է՝ 2570

Մեկնաբանություններ