Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Արամ Ա կաթողիկոսը կմեկնի Հալեպ

Արամ Ա կաթողիկոսը կմեկնի Հալեպ
05.01.2017 | 09:27

Կիլիկիայի կաթողիկոս Արամ Ա-ն հունվարի 5-ին այցելելու է Հալեպ և Ս. Աստվածածին եկեղեցում հանդիպելու է Հալեպի հայ համայնքի հետ:

Վեհափառ Հայրապետը նույն եկեղեցում հունվարի 6-ին Սբ. Ծննդյան Պատարագ է մատուցելու, իսկ հաջորդ օրը՝ հունվարի 7-ին այցելելու է Հայ Ավետարանական Բեթել եկեղեցի:

Դիտվել է՝ 1028

Մեկնաբանություններ