Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Մուլտիլատերալիզմը՝ 2017-ի մեծ մարտահրավեր

Մուլտիլատերալիզմը՝ 2017-ի մեծ մարտահրավեր
05.01.2017 | 09:29

1945-ից սկսած մուլտիլատերալ հաստատությունները իրենց օգտակարությունը ցույց են տվել շատ ասպարեզներում: Միջազգային հարաբերություններում 2017-ին կարևոր հարց է՝ կշարունակե՞ն, թե՞ ոչ մեծ տերությունները խաղալ մուլտիլատերալիզմի խաղաղարար խաղը՝ գրում է Ռենո Ժիրարը Le Figaro-ում: ХХ դարի դիվանագիտության մեծ պատմությունը համընկնում է բարի կամքով մարդկանց մուլտիլատերալիզմի կառուցման երկարատև ջանքերին: Պետք եղավ Երկրորդ աշխարհամարտի վիթխարի աղետը, հետո հաղթող պետությունների ձեռքով ՄԱԿ-ի ստեղծումը, որ միջազգային հարաբերություններում վերջապես հաստատվի մուլտիլատերալիզմը, որ դիվանագիտության մեջ եռակի առաջընթացի մարմնավորում է: Մուլտիլատերալիզմը ժամանակ է տրամադրում որոշումների ընդունման համար, որ թույլ է տալիս նվազեցնել բռնկուն բնավորության կատաղի արձագանքի դրսևորումները և խուսափել իմպրովիզներից: Շնորհիվ բանաձևի, որ հաստատում է ցանկացած մուլտիլատերալ կառույց, պահանջվում է հրապարակային բացատրության գոնե նվազագույն ջանք, այսինքն՝ պետության կողմից ռազմավարական վերլուծության համար, որ մտադրվել է ընդունել այս կամ այն նախաձեռնությունը՝ վտանգավոր խաղաղության համար:
1870-ի ֆրանս-պրուսական պատերազմը երբեք չէր սկսվի, եթե Նապոլեոն III-ը ստիպված լիներ իր խիստ չափազանցված հավակնություններն արտահայտել մուլտիլատերալիզմի շրջանակներում: Խրուշչովի վիճելի զայրալից ժեստը՝ կոշիկի կրունկով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնին 1960-ին հարվածելը, արժանի է սենսացիոն համարվել, այնուամենայնիվ, ոչ մի կաթիլ արյուն չթափվեց:


1945-ից հետո մուլտիլատերալ հաստատությունները իրենց օգտակարությունը դրսևորեցին շատ ասպարեզներում՝ ֆինանսական կայունություն (ԱՄՀ), միջազգային առևտուր (ԱՀԿ), համաճարակների նախազգուշացում, պայքար գլոբալ տաքացման դեմ և այլն, և այլն:
Վաշինգտոնի ու Պեկինի միջև հարաբերությունները խոստանում են բուռն լինել: Դոնալդ Թրամփը, իհարկե, իրավունք ունի հեռախոսել ում հետ ցանկանում է, ներառյալ Թայվանի նախագահը: Իրավարար չէ դասը, որ ձգտում է նրան մատուցել Չինաստանը այն պահին, երբ նա ոտնահարել է պարտավորությունները, որ ստանձնել է Հոնկոնգի նկատմամբ: Թրամփը Չինաստանին ուղղեց քննադատության նետերը՝ մեղադրելով, որ Պեկինը զբաղվում է այլ երկրների առևտրական նվաճումով, նույնիսկ իր ազգային շուկան նրանց առաջ չբացելով: Բայց պետք է զգույշ լինել վնասից, որ կարող է բերել երկկողմանի առևտրական պատերազմը: Վտանգավոր կլինի, եթե Թրամփը, հագուրդ տալով իր չափազանցված էգոյին, առաջնագծում հայտնվի: Նախընտրելի էր, որ ԱՄՆ-ի հավակնությունները արտահայտվեին նախ Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում:


2017-ին ԱՄՆ-ը կփորձի վերականգնել ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ: Եթե ուկրաինական դոսիեով գործարք կնքվի՝ ճանաչվի Ղրիմի բռնակցումը Դոնբասից Ռուսաստանի դուրս գալու դիմաց, դա խաղաղություն հաստատելու շանս է: Բայց պետք է զգույշ լինել թեկուզ աննշան թուլության դրսևորման հետ Կրեմլի նկատմամբ: Մուլտիլատերալ հաստատությունը, ինչպես ՆԱՏՕ-ն, պետք է ցանկացած գնով պահպանվի Արևելյան Եվրոպայում, քանի որ պատերազմը չափազանց հաճախ վախի դուստրն է: Եվրոպայում կոշտ Բրեկզիտը սխալ կլիներ: Կանգ չառնենք բանակցությունների շարունակության առաջ: Անգլիացիները եվրոպացիների կարիքը չափազանց շատ ունեն, և դա փոխադարձ է: Բրեկզիտականները տագնապահար են միգրանտների հոսքից: Բայց որպեսզի լուծվի անլեգալ էմիգրացիայի խնդիրը երկարատև կտրվածքով ամբողջ աշխարհում, միանգամայն ակնհայտ է, որ մուլտիլատերալիզմի կարիք կա:
Դիվանագիտության մեջ մուլտիլատերալիզմի օգտին է ոչ այնքան գաղափարախոսությունը, որքան ռեալիզմը:
Ռենո ԺԻՐԱՐ, Le Figaro


Հ.Գ. Համենայն դեպս ասեմ՝ մուլտիլատերալիզմը միջազգային արտաքին տնտեսական հարաբերությունների կազմակերպումն է՝ հիմնված մեխանիզմների վրա, որոնք յուրաքանչյուր երկրի թույլ են տալիս օգտվել առանձնաշնորհումներից բոլոր գործընկերների հետ: Մուլտիլատերալիզմին զուգահեռ կա բիլատերալիզմի քաղաքականությունը, որ ենթադրում է առևտրատնտեսական հարաբերությունների կառուցումը երկկողմ միջպետական համաձայնագրերի հիման վրա: Եթե «թարգմանենք», տեսականորեն մուլտիլատերալ հարաբերություններ պետք է լինեին ԵԱՏՄ-ում, գործնականում, սակայն, Հայաստանն ունի բիլատերալ հարաբերություններ: Իսկ պատկերացնո՞ւմ եք, մուլտիլատերալ հարաբերություններ լինեին Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Ասենք, արդեն այս տարի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1746

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ