Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Արամ Առաջինը հանդիպել է Բաշար ալ-Ասադին

Արամ Առաջինը հանդիպել է Բաշար ալ-Ասադին
05.01.2017 | 17:13

Դամասկոսի նախագահական պալատում երեկ երեկոյան կայացել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի եւ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հանդիպումը:

Ըստ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքէջի, ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Սիրիայի նախագահը տեղեկություններ է փոխանցել երկրի վիճակի, վերջին շրջանում Սիրիայում տեղի ունեցած զարգացումների մասին։


Վեհափառ հայրապետը ողջունել է Հալեպում խաղաղության վերահաստատումը եւ մաղթել, որ ամենամոտ ապագայում խախաղություն եւ համերաշխություն հաստատվի ողջ Սիրիայի տարածքում: Արամ Ա-ն նաեւ շեշտել եւ հույս է հայտնել, որ երկրի ներսում շուտով վերկանգնման գործընթաց կսկսվի բոլոր համայնքների, այդ թվում քրիստոնյա համայնքի եւ մասնավորապես` հայերի մասնակցությամբ։


Պաշտոնական հանդիպմանը Արամ Ա-ին ուղեկցել են Բերիոյի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Շահան Արքեպիսկոպոս Սարգսյանը, Սիրիայի խորհրդրանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կենտրոնական վարչության անդամ Ջորջ Շահինյանը, թեմի պատգամավորական ժողովի անդամ Կարո Յուզբաշյանը եւ Ազգային վարչության ատենապետ Տիգրան Պետրոսյանը։

Դիտվել է՝ 1506

Մեկնաբանություններ