Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Կարեն Կարապետյան. Կմնա՞մ վարչապետ, թե՞ չեմ մնա՝ ձեզ ամենից շատ դա՞ է անհանգստացնում

Կարեն Կարապետյան. Կմնա՞մ վարչապետ, թե՞ չեմ մնա՝ ձեզ ամենից շատ դա՞ է անհանգստացնում
13.01.2017 | 23:57

Թվում է, թե մամուլն ավելի շատ մտահոգված է նրանով՝ կմնամ ես պաշտոնին թե ոչ՝ հունվարի 13-ին՝ մամուլի ասուլիսում եզրակացրեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրա խոսքով՝ եթե կառավարության նոր թիմն արդյունավետ լինի, ինքը հակված է աշխատանքը շարունակելուն:

«Իսկ այսպես… Կմնամ ես վարչապետ, չեմ մնա՝ ձեզ ամենից շատ դա՞ է անհանգստացնում»,- զարմացավ Կարապետյանը: Ի պատասխան դահլիճից «Այո» բացականչության՝ նա ծիծաղեց. «Իրո՞ք: Այդ դեպքում ահա հասարակ և հստակ պատասխանը. եթե ես այդպիսի հնարավորություն ունենամ, եթե մենք արդյունավետ աշխատենք, այո, ես հակված եմ մնալ»: 2016-2017-ին պետապարատում ընդհանուր առմամբ 2900 մարդ կկրճատվի՝ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ աշխատակիցների թիվը պետք է 22961-ից կրճատվի մինչև 20059, այդ թվում՝ նախարարների և գերատեսչությունների աշխատակազմերում՝ 598-ով, (5793-ից պետք դառնա 5195), իսկ պետական կազմակերպություններում ու ընկերություններում՝ 2304-ով (17168-ից դառնա 14864)։ Օպտիմալացման հետևանքով պետական կառույցներում պլանավորվում է խնայել տարեկան մոտ 5 մլրդ 360 մլն դրամ։

«Շատերը կարող են ուշադրություն դարձնել հարցի սոցիալական կողմին՝ աշխատատեղերի կրճատմանը։ Բայց մյուս կողմից մենք ավելի արդյունավետ պետական ապարատ կունենանք, գործառույթների կրկնությունը կվերանա, իսկ դա նշանակում է, որ պետական մեքենան ավելի արագ կշարժվի»՝ բացատրեց վարչապետը։

Դիտվել է՝ 737

Մեկնաբանություններ