Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Կարեն Կարապետյան. Որտեղի՞ց գիտեք, որ ես պետք է լինեմ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում

Կարեն Կարապետյան. Որտեղի՞ց գիտեք, որ ես պետք է լինեմ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում
13.01.2017 | 23:58

Եթե ես ՀՀԿ-ի համամասնական ցուցակում չպիտի լինեմ, ես այնտեղ չեմ լինի՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե մասնակցելո՞ւ է իշխանության քարոզարշավին։

«Վերջին տարիներին ՀՀ քաղաքացի եմ, ապրել եմ Երևանից դուրս: Համապատասխանո՞ւմ է բնակության օրերս սահմանափակման քանակին, որպեսզի լինեմ ՀՀԿ-ի ցուցակում, թե՞ չէ, այդ հարցի պատասխանը չգիտեմ: Բայց կասեմ մի բան. եթե չեմ կարող, ցուցակում չեմ լինի։ Իսկ որտեղի՞ց գիտեք, որ ես անպայման պետք է այնտեղ լինեմ»,- ասել է վարչապետը։

Դիտվել է՝ 815

Մեկնաբանություններ