Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Կարեն Կարապետյանը ծրագրում է հասարակական հարթակ

Կարեն Կարապետյանը ծրագրում է հասարակական հարթակ
14.01.2017 | 00:08

ՀՀ կառավարության նորաստեղծ ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը պետություն-մասնավոր հատվածի համագործակցության վառ օրինակ է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: «Սա մի հարթակ է, որտեղ մենք ցանկանում ենք ձևավորել մեր տեսլականը, ֆիքսել ծրագրերը, թե ինչպես ենք առաջ տանելու մեր երկիրը:

Այդ հարթակի վրա մենք ունենալու ենք բազմաթիվ խորհրդատվություններ»,- նշեց նա՝ ընդգծելով, որ ձևավորվել է բավականին պրոֆեսիոնալ թիմ: Կարեն Կարապետյանը շեշտեց, որ այդ հարթակում պլանավորում է հանդիպումներ անցկացնել նախկին վարչապետների, տնտեսագետների, գործարարների հետ: «Ֆինանսավորումը լինելու է պետական բյուջեից, մասնավոր աղբյուրներից: Մենք քննարկելու ենք հարցեր՝ կապված պետական կառավարման համակարգի բարելավման, հարկային, մաքսային համակարգի բարելավման, բոլոր կարևոր ոլորտների զարգացման հետ»,- ասաց նա:

Դիտվել է՝ 786

Մեկնաբանություններ