Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Կարեն Կարապետյան. Գնողունակությունն այս Ամանորին չի եղել ավելի վատ, քան անցածին

Կարեն Կարապետյան. Գնողունակությունն այս Ամանորին չի եղել ավելի վատ, քան անցածին
14.01.2017 | 00:14

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասուլիսում ամփոփեց իր հարյուր օրը, ապա պատասխանեց լրագրողների հարցերին: «Կարո՞ղ եք ասել՝ շաքարի գնին ձեռք չտաք կամ ալյուրի գինը մի բարձրացրեք» հարցին նա հարցով պատասխանեց. «Իսկ դուք համարում եք, որ դա իմ գործառո՞ւյթն է»: Վարչապետը նշեց, որ ալյուրի գինը թանկացել է, բայց ահագին չի թանկացել, կարագը թանկացել է, բայց էլի ահագին չի թանկացել: Գնողունակությունն այս Ամանորին չի եղել ավելի վատ, քան անցածին:

«Այդ իսկ պատճառով, բոլոր այդ հաշիվները հաշվի առնելով՝ եթե շուկայում կա արձագանք, որը պետք է բերեր գնի փոփոխության, ուրեմն պետք է բերի գնի փոփոխության»,- ասաց Կարեն Կարապետյանը: Պարզվեց՝ նա օլիգարխների հետ իրեն շատ հանգիստ է զգում:

Դիտվել է՝ 1188

Մեկնաբանություններ