Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Կարեն Կարապետյան. Հարկերից խուսափելու ցանկացած դրսևորում պետք է կանխվի

Կարեն Կարապետյան. Հարկերից խուսափելու ցանկացած դրսևորում պետք է կանխվի
19.01.2017 | 21:06

Հարկերից խուսափելու ցանկացած դրսևորում, անկախ հարկ վճարողի բնույթից, պետք է կանխվի՝ կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։ Վարչապետը 2016-ի սեպտեմբերի 15-ին կառավարության նիստի ընթացքում Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ) հանձնարարել էր հարկային ստուգումներ իրականացնել բացառապես ռիսկային համարվող տնտեսավարող սուբյեկտների մոտ, իսկ փոքր և միջին ձեռնարկություններին՝ անդրադառնալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հարցի առնչությամբ Կարեն Կարապետյանը նշել է՝ ՊԵԿ-ն ահազանգում է, որ մեծաթիվ հարկ վճարողներ ոչ համարժեք են ընկալել և մեկնաբանել վարչարարություն իրականացնելու հանձնարարականը:

Մասնավորապես, կան բացասական երևույթներ՝ իրացման, շրջանառությունների և գների, աշխատողների թվաքանակի վարձատրության մեծությունների թերհայտարարագրում, առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների մատակարարում, ծախսերի ուռճացում, ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտում: «Հարկ եմ համարում պարզաբանել, որ, այսպես կոչված, մեղմ վարչարարությունը կարող է և պետք է վերաբերի բացառապես օրինապահ հարկ վճարողներին: Հարկերից խուսափելու ցանկացած դրսևորում, անկախ հարկ վճարողի բնույթից, պետք է կանխվի»,- ասել է վարչապետը: Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ին հանձնարարել է՝ հսկողություն սահմանել նշված երևույթների նկատմամբ՝ կիրառելով օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմը և յուրաքանչյուր եռամսյակ տեղեկատվություն ներկայացնել վարչապետի վերահսկողական ծառայությանը արձանագրված խախտումների վերաբերյալ, պարբերաբար հրապարակել օրինապահ և խախտումներ թույլ տված հարկ վճարողների տվյալները: Այն հարկ վճարողներին, որոնք ՊԵԿ-ին առցանց հասանելի կդարձնեն իրենց հաշվապահական հաշվառման համակարգերը և կամավոր կուղղեն ՊԵԿ-ի արձանագրած անճշտությունները, չներառել տարեկան ստուգումների ծրագրում:

Նման հարկ վճարողների գործունեությունը գնահատել կամերալ ուսումնասիրությունների, չափագրումների և վարչարարության այլ գործիքների միջոցով:

Դիտվել է՝ 707

Մեկնաբանություններ