ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Սերժ Սարգսյան. Մենք Ղարաբաղում ազգ-բանակ էինք, որովհետև վտանգը մեծ էր

Սերժ Սարգսյան. Մենք Ղարաբաղում ազգ-բանակ էինք, որովհետև վտանգը մեծ էր
22.01.2017 | 19:00

«Մենք Ղարաբաղում ազգ-բանակ էինք, որովհետև վտանգը մեծ էր: Մեր ժողովուրդն ամեն ինչ արեց, որ մենք չկորցնենք Ղարաբաղը, պաշտպանենք մենք սահմանները, և փառք Աստծո, կարողացանք անել: Մեծ գին վճարեցինք, բայց կարողացանք մեզ պաշտպանել, իսկ ամենակարևորը դա է: Ազգ-բանակի մասնիկները պարտադիր չէ, որ լինեն միայն Հայաստանում։ Ազգ-բանակի անդամներ են բոլոր նրանք, ովքեր, ապրելով ԱՄՆ-ում, Ռուսաստանում կամ Արգենտինայում, համակված են այդ գաղափարով»,- ազգի միասնության և «Ազգ-բանակ» գաղափարախոսության մասին իր կարծիքն է հայտնել նախագահը՝ զորացրված երիտասարդների հետ զրույցում:


Կարևորելով հայ զինվորին՝ նախագահ Սարգսյանը խոսել է բանակում հրամկազմի անժխտելի դերի մասին. «Առանց զինվորի բանակ, իհարկե, չի կարող լինել, բայց պատմությունը գիտի դեպքեր, երբ ճակատամարտեր են տվել սպայական գումարտակները: Պատմությունը գիտի նաև դեպքեր, երբ զինվորները կռվել են առանց սպաների, բայց՝ հրամանատարի գլխավորությամբ: ՈՒզում եմ ասել, որ բանակի ողնաշարը հրամանատարն է»,- ասել է Գերագույն գլխավոր հրամանատարը ու պատմել, որ ինքը մինչև հիմա հիշում է իր վաշտի հրամանատարին, որը, թեև շատ հաղթանդամ չէր, բայց շատ խիստ զինվորական էր:

Դիտվել է՝ 2139

Մեկնաբանություններ