Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հեղինե Բիշարյան. Իրավունք չունենք գայթակղվելու կեղտոտ, գարշահոտ ունեցող և թալանած փողերով

Հեղինե Բիշարյան. Իրավունք չունենք գայթակղվելու կեղտոտ, գարշահոտ ունեցող և թալանած փողերով
23.01.2017 | 12:53

Քաղաքական դաշտ թևակոխած որոշ քաղաքական գործիչներ ասում են այն, ինչ Արթուր Բաղդասարյանը՝ տարիներ շարունակ՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության կանանց միության համագումարի ժամանակ ասաց կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը:

«Վերջին ժամանակահատվածում մեր երկիրը գտնվում է ծայրահեղ ծանր իրավիճակում, մեր երկրի հնարավորություններն այս ընթացքում դուրս են հոսել, ու մեղավոր ենք նաև մենք՝ կանայք, որովհետև մի կողմ ենք դրել մեր ըմբոստությունն ու թողել ենք, որ այսօր երկրի արյունատար անոթներից օգտված տզրուկները գլուխ բարձրացնեն այս առաջիկա կարևոր գործընթացների մեջ և խոսեն այն իրավիճակի մասին, որն առաջացել է իրենց պատճառով: Վերջին շրջանում խոսողները շատացել են, նրանք կրկնում են այն, ինչի մասին տարիներ շարունակ խոսում է մեր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Երեկ ես լսել եմ որոշ քաղաքական գործիչների, որոնք թևակոխում են քաղաքականություն, խոսում են ժողովրդավարությունից, ռազմարդյունաբերական ձեռնարկություններից, օրենքների գերակայությունից, մարդու իրավունքների պաշտպանությունից, այն, ինչ մենք ասում ենք, ինչի համար մենք պայքարում ենք մեր կուսակցության նախագահի հետ»,- ասաց նա:
Հեղինե Բիշարյանի խոսքով՝ չպետք է գայթակղվել նախկին պաշտոնյաների գեղեցիկ խոսքերով ու փողերով.

«Չպետք է թույլ տանք, որ նախկին այն թալանչիները, որոնք նոր սկիզբ են ուզում այսօր դնել, կասկածեն մեր հիշողության վրա, թե մենք մոռացել ենք, որ իրենք թալանի խողովակից օգտվելով հարստացել են, այսօր մի փոքր հեռացել են, մի փոքր ըմբոստացել են, պակաս է մի փոքր նրանց գողությունը, ավարը, ըմբոստացել ու ընդդիմադիրներ են դարձել: Իրավունք չունենք գայթակղվել գեղեցիկ խոսքերով, կեղտոտ, գարշահոտ ունեցող իրենց թալանած փողերով»:

Դիտվել է՝ 1202

Մեկնաբանություններ