ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Կարեն Անդրեասյանը դեմ է Սեյրան Օհանյանի հետ համագործակցությանը

Կարեն Անդրեասյանը դեմ է Սեյրան Օհանյանի հետ համագործակցությանը
24.01.2017 | 23:29

«Համախմբում» կուսակցության անդամ, նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը համաձայն չէ, որ «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և ՀԴ կուսակցությունների դաշինքը գլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Ֆեյսբուքյան գրառման մեջ Անդրեասյանը նշել է՝ «Համաձայն չեմ «Համախմբում» կուսակցության կողմից ընտրված դաշինքի կազմին:

Առավել ևս՝ ինձ համար անընդունելի է, որ դաշինքը գլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Այո, իշխանափոխության համար լայն համախմբում է անհրաժեշտ, որի մեջ կարելի է ներառել նաև նախկինում սխալված կամ մեղքեր գործած միայն այն մարդկանց, ովքեր անկեղծորեն զղջալով՝ անցել են քաղաքական կամ իրավական քավարանով: Չի կարելի, սակայն, նույնիսկ հանուն բոլորիս երազած իշխանափոխության, խառնել կոռումպացված ու չկոռումպացված մարդկանց, աշխարհաքաղաքական հակադիր կողմնորոշումները, արժեքային ծայրահեղ տարբեր բևեռները, քանի որ այդ դեպքում մեծ է պարտության հավանականությունը, ու նաև կա վտանգ, որ հաղթանակի պարագայում դևին սպանողն ինքը դև կդառնա:


Անվերջանալի դատաիրավական կոռուպցիայի, չդադարող թալանի, սոսկալի անարդարությունների, համատարած աղքատության ու արտագաղթի պայմաններում միակ հույսը մնում է հեղափոխական նոր ձևաչափը»:

Դիտվել է՝ 1035

Մեկնաբանություններ