Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Հովիկ Աբրահամյանի եղբորորդին ազատվել է աշխատանքից

Հովիկ Աբրահամյանի եղբորորդին ազատվել է աշխատանքից
26.01.2017 | 16:07

Ոստիկանության Արմավիրի վարչության պետ Արսեն Աբրահամյանը հունվարի 26-ին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Նա Հովիկ Աբրահամյանի եղբորորդին է:

Իր քայլը Արսեն Աբրահամյանը համարել է անձնական որոշում. «Դա ոչ մեկի հետ կապ չունի, ես զինվորական եմ, զեկուցագիր եմ ներկայացրել նախարարին ծառայությունից ազատվելու վերաբերյալ»:

Դիտվել է՝ 1016

Մեկնաբանություններ