Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
27.01.2017 | 01:34

...թե Սեյրան Օհանյանը չի անդամակցում որևէ կուսակցության և փորձում է իրենց ստեղծած դաշինքում բացարձակ լիդերի կարգավիճակում լինել շատ հասկանալի պատճառով, որպեսզի իրականացնի տեր և տիկին Օհանյանների բաղձալի երազանքը, 2018-ին` խորհրդարանական կառավարման անցած Հայաստանում դառնա նախագահ, ինչի մասին, ի դեպ, խոսվում և աշխատանք էր տարվում դեռ Օհանյանի` պաշտպանության նախարար եղած ժամակ:

Դրա համար է այսօր նա անվերջ մատնանշում Ռուսաստանի գործոնը և իր շուրջ փորձում լայն համախումբ ձևավորել: Չնայած այդ կոնսոլիդացիայում եվրոպայապաշտ Հայրիկյանի ներկայությունն արդեն իսկ բավարար կազուսային է, որովհետև վերջինս «քանդել-հավաքելու» շատ լուրջ մասնագետ է. թե երբ և ինչ կքանդի նա, կերևա առաջիկայում:

Դիտվել է՝ 5526

Մեկնաբանություններ