Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանն ազատվել է աշխատանքից։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Դավիթ Գրիգորյանը:
Քաղաքապետը արդեն աշխատակազմին է ներկայացրել Դավիթ Գրիգորյանին: Արմեն Հարությունյանը ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսան է: