Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Վիգեն Սարգսյանն ընդունել է Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարին

Վիգեն Սարգսյանն ընդունել է Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարին
28.01.2017 | 01:25

ՀՀ զինված ուժերի 25-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությունը: Հունվարի 27-ին գեներալ-մայոր Լի Թաֆանելիին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել «Նահանգային գործընկերություն» ծրագրի շրջանակներում ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև շուրջ մեկուկես տասնամյակի պատմություն ունեցող համագործակցությունը: Կողմերն անդրադարձել են համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերին և պատրաստակամություն հայտնել առավել խորացնել ու զարգացնել փոխգործակցությունը: Գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությունը հունվարի 28-ին կայցելի «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիներին և կմասնակցի ՀՀ ԶՈՒ 25-ամյակին նվիրված միջոցառումներին: Պատվիրակությանը կընդունի նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Դիտվել է՝ 909

Մեկնաբանություններ