Լեռնային Ղարաբաղի հերոս, ԼՂՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի համար ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործողությունները վտանգավոր են: «Որովհետև ցանկացած մարդ, մանավանդ, ուժային կառույցի ղեկավարը, իրավունք չունի նմանատիպ վերաբերմունք ցուցաբերելու՝ թե բարոյական, թե պաշտոնական, թե զուտ որպես անձ, թե որպես պատերազմական գործողություններ անցած մարդ»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Վ. Բալասանյանը:
Վիտալի Բալասանյանը չհամաձայնեց դիտարկմանը, թե ինքը Սեյրան Օհանյանի ընկերն է: «Ի՞նչ է նշանակում` ով է ում ընկերը, ամեն մարդ ինքն է որոշում իր ընկերն ով է: Չի նշանակում, որ մենք պատերազմի այս գործողություններն անցել ենք, ուրեմն…»,- նշեց նա: