Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Հայաստանը Սիրիա կուղարկի մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը

Հայաստանը Սիրիա կուղարկի մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը
29.01.2017 | 21:59

Հունվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ռուսլան Ցալիկովի հետ, որ Հայաստանում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով:


Հայկական կողմը պատրաստ է շարունակել Սիրիայում մարդասիրական օգնությունը և մոտակա օրերին պատրաստ կլինի հերթական խմբաքանակը՝ ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ռուսլան Ցալիկովի հետ հանդիպման ժամանակ։
Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ռուսական կողմից` ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՌԴ Հարավային զինվորական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ռոմանչուկը և այլք:


Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ համագործակցության օրակարգի ընթացիկ հարցերի գրեթե ամբողջ ծավալը` ռազմական և ռազմատեխնիկական ուղղություններով, նախանշվել են հեռանկարային քայլերը:


ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ Գյումրի` ՌԴ 102-րդ ռազմակայան այցելության ընթացքում ստուգել է զորախմբի օբյեկտները, նյութատեխնիկական բազան, ենթակառույցները, սոցիալ-կենցաղային պայմանները:
ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ հայ-ռուսական համագործակցությունը և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանը տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման կարևոր գործոններ են:

Դիտվել է՝ 1294

Մեկնաբանություններ

button_google_plusone_share">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը
Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը