Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Կարեն Կարապետյան. Շատ կոշտ հետևելու եմ կատարողականներին

Կարեն Կարապետյան. Շատ կոշտ հետևելու եմ կատարողականներին
29.01.2017 | 22:02

Վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցություն է հրավիրել կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: Նա նշել է, որ աշխատանքները պետք է կառուցվեն ընթացակարգերի, յուրաքանչյուր գերատեսչության մասով ակնկալվող ներդրումների, կատարողականների կարգապահության, ժամկետների, պետական գույքի կառավարման և օտարման գործընթացի ու հանրության հետ հետադարձ կապի ապահովման հարցերի շուրջ:


Կարեն Կարապետյանը գերատեսչությունների ղեկավարներից հետաքրքրվել է կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքի և աշխատանքների մասին: Վարչապետը խոսել է նաև տրված հանձնարարականների կատարողականների մասին. «Մենք մեր գործընկերների հետ մարզերում, համայնքներում, բիզնեսում կառավարչական մակարդակի պրոբլեմներ ունենք: Դա անընդունելի է: Ես շատ կոշտ հետևելու եմ կատարողականներին: Ժամկետանց կատարողականները գործընկերային էթիկայի խախտում են: Ռեֆորմը հանգիստ ռեժիմում, առանց շունչը կտրվելու չի կատարվում: Օրներս պետք է չհերիքի բարեփոխումների համար»,- ասել է կառավարության ղեկավարը:

Դիտվել է՝ 684

Մեկնաբանություններ