Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայկական բանակի 25-ամյա տարեդարձին նվիրված տոնական համերգին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կոչով ներս է բերվել ՀՀ պետական դրոշը և ՀՀ ԶՈՒ մարտական դրոշը: Նա իր ելույթում նշել է, որ Հայոց բանակը քառորդ դարում վիթխարի ճանապարհ է անցել։ «Ապրիլյան պատերազմին տղաները պատվով, արհեստավարժ կատարեցին իրենց խնդիրը՝ պարտադրելով հակառակորդին վերադառնալ զինադադարի պայմաններին։ Մեզ համար ապրիլի գլխավոր բացահայտումը մեր զինվորը և հրամանատարն է: Մենք հիրավի ազգ-բանակ ենք, և դա է մեր ուժը: Այս սերունդը՝ անկախության սերունդը իր ճակատագրի տերն է լինելու»,- ընդգծել է պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ մենք հակադրել ենք որակ և հաղթել։
«Ազգ-բանակի հիմքը պետք է լինի որակը և առաջին հերթին պետք է բանակը հասարակության հայելիից վերածենք հասարակության կերտման դարբնոցի»,- նշել է նա։