ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հովիկ Աբրահամյանի կրկեսը

Հովիկ Աբրահամյանի կրկեսը
30.01.2017 | 18:19

«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ Հովիկ Աբրահամյանն այդպես էլ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում չի գրել և եթե չգրի, նրան կհեռացնեն կուսակցությունից՝ ինչպես ասել է ՀՀԿ ԳՄ անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։ Հինգշաբթիից երկուշաբթի նա բավարար ժամանակ ուներ՝ Ֆեյսբուքի իր էջի հայտարարությունից բացի մի քանի տողանոց դիմում գրել, բայց, փաստացի, ժամանակ չի գտել և մնում է ՀՀԿ անդամ: ՀՀԿ կանոնադրությամբ, ինչպես պարզաբանել է Ռուբեն Թադևոսյանը, շատ հնարավոր է, որ նրան հեռացնեն կուսակցությունից՝ այն տարածքում, որտեղ հաշվառված է՝ Արարատի տարածքային կազմակերպությունում։ Հստակ ժամկետ չկա, կուսակցությունը պիտի որոշի: ՀՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավարը ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանն է՝ Հովիկ Աբրահամյանի զարմուհին: Նա էլ պետք է իր ազդեցիկ ազգականին ՀՀԿ-ից հեռացնելու որոշում կայացնի։ Կարինե Պողոսյանը ևս հաստատել է, որ Հովիկ Աբրահամյանից դիմում չեն ստացել և տեղյակ չէ, թե ինչու:


Իսկապես ինչո՞ւ:
1. Գուցե փոշմանել է ու միտքը փոխել:
2. Սպասում է՝ հեռացնեն՝ այդպես ավելի հնչեղ է:
3. Հավաքում է յուրայիններին, որ միասին հեռանան, մենակ վայել չէ:
4. Քանի դեռ այլ կուսակցության տոմս չունի, ՀՀԿ-ինը պահում է՝ «ոսկե պահուստի» սկզբունքով:
5. Իսկապես ժամանակ չունի՝ Արարատ գնալու ու տարածքային կառույցին դիմում տալու, որևէ մեկի հետ ուղարկելու հնարավորությունը մտքով չի անցել:
6. ՀՀԿ-ից հեռանալը հայտարարելը և փաստացի չհեռանալը գովազդային
տեխնոլոգիա է՝ իր վրա է պահում մամուլի ուշադրությունը:
7. Պատճառը միայն ինքը գիտի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Պատճառները, իհարկե, ավելի շատ կարող են լինել, բայց կա առավել հավանականը՝ Հովիկ Աբրահամյանը պարզապես ՀՀԿ-ին անդամակցելու դիմում երբեք էլ չի գրել, որ հիմա էլ դուրս գալունը գրի, եթե տառերը հիշում է:

Դիտվել է՝ 1627

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ