Հայաստանի կառավարությունը այսօր հավանություն տվեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի առաջարկին՝ Արարատի մարզպետ նշանակել Արամայիս Գրիգորյանին:
Իշխանությանը մաս կազմող ՀՅԴ անդամ Արամայիս Գրիգորյանը 2013-ի հոկտեմբերից 2014-ի ապրիլ եղել է Արարատի մարզպետ, նշանակվել է բնապահպանության նախարար՝ մինչև անցած տարվա սեպտեմբեր: Ավելի վաղ եղել է ԱԺ պատգամավոր, գյուղատնտեսության նախարար: