«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

ՀՀԿ-ն ընտրություններում ոչ թե անձերի բախում է ակնկալում, այլ՝ գաղափարական բանավեճ

ՀՀԿ-ն ընտրություններում ոչ թե անձերի բախում է ակնկալում, այլ՝ գաղափարական բանավեճ
03.02.2017 | 10:43

«Քաղաքականության մեջ գրեթե ամեն ինչ հոսում է և փոփոխվում, մենք երբեք անձերի դեմ չենք պայքարել ու չենք պայքարելու, ու եթե կան ուժեր, որ սատարում են ՀՀ նախագահի քաղաքական գիծը, մեր դռները նրանց առջև փակ չեն»,- ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազամովը՝ պատասխանելով դիտարկմանը, որ «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը, որը ժամանակին սուր քննադատում էր ՀՀԿ-ին, հայտարարել է, թե ընտրություններին գնալու են ՀՀԿ-ի՝ «ավագ գործընկերոջ» հետ:


«Թե ինչպիսի ձևաչափ կընտրենք Վահան Բաբայանի հետ համագործակցելու, չեմ կարող ասել: Խորհրդարանում Վահան Բաբայանի հետ բավականին նորմալ համագործակցում ենք»,- նշեց ՀՀԿ խոսնակը:
Հարցին՝ նախագահ Սարգսյանը խորհրդի նիստի ժամանակ չէր ողջունել ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձը, ողջունո՞ւմ է արդյոք ՀՀԿ խոսնակը ու մրցակից տեսնում են Գ. Ծառուկյանին, Շարմազանովը պատասխանեց, որ այդ մասին բազմիցս խոսել է.
«Մրցակից տեսնում ենք բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք պատրաստ են ազատ քաղաքական մրցապայքարում գնալ ծրագրային ու գաղափարական պայքարի, պատրաստ ենք բանավեճերի գնալ ու մրցակցել»:


Նա ընդգծեց, որ ընտրություններում ոչ թե անձերի բախումն են ակնկալում, այլ՝ գաղափարական բանավեճ:

Դիտվել է՝ 1948

Մեկնաբանություններ